Բեռլինը, Փարիզը եւ Աթենքը մոտեցել են Հունաստանի խնդրի լուծմանը
ՄիջազգայինԳերմանիան, Ֆրանսիան եւ Հունաստանը հունիսի 11-ին կարողացան մոտենալ Աթենքին օգնություն տրամադրելու խնդրի լուծմանը: Այդ մասին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ կայացած գիշերային հանդիպումից հետո:
«Մենք կարողացանք առաջ շարժվել, եվրոպացիները գիտակցել են Հունաստանի խնդրի կենսունակ լուծում գտնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Հունաստանի վարչապետի խոսքով՝ բանավեճն «ընթացել է շատ բարյացակամ մթնոլորտում»: Հանդիպման մասնակիցները չեն բացահայտում բանակցությունների գործնական արդյունքները:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները միայն հավաստել են Հունաստանին օգնելու շուրջ բանակցություններն ամենակարճ ժամկետում ավարտելու պայմանավորվածության ձեռքբերումը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հունաստանի վարչապետը հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ՝ ամրապնդելու այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ կայացած բանակցություններում: Զուգահեռաբար Հունաստանի կառավարության եւ Եվրահանձնաժողովի փորձագետները շարունակում են կոնսուլտացիաները այն բարեփոխումների ծրագրի շուրջ, որոնք Աթենքը պետք է իրականացնի տրամադրվող օգնության դիմաց: