Կոմունիստական արհմիության անդամները գրավել են Հունաստանի ֆինանսների նախարարության շենքը
ՄիջազգայինՀամահունական մարտական ճակատ կոմունիստական արհմիության (PAME) անդամները հունիսի 11-ի վաղ առավոտյան գրավել են Հունաստանի ֆինանսների նախարարության շենքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության աշխարակցուհին:
Շուրջ 150 մարդ ներխուժել Է ֆինանսների նախարարության շենք, որը գտնվում Է Աթենքի կենտրոնի Սինտագմա հրապարակում, բարձրացել շենքի տանիք եւ կախել հսկայական ցուցապաստառ՝ նախկին վարչապետներ Պապանդրեուի, Սամարասի եւ կառավարության ներկայիս ղեկավար Ցիպրասի դիմանկարներով եւ «Բավ Է արյուն հեղենք ու վճարենք: Ժողովուրդ՝ գործելու ժամանակն Է: Կանգնեցնել նոր միջոցներն ու հուշագրերի շարունակումը» մակագրությամբ:
PAME-ն Ցիպրասին մեղադրում Է այն բանում, որ նա երրորդ հուշագիրն Է պատրաստում վարկատուների հետ:
Հունիսի 11-ի երեկոյան արհմիությունը զանգվածային հանրահավաք Է նախապատրաստում Աթենքի կենտրոնում՝ ուղղված կառավարության քաղաքականության դեմ: PAME-ի հայտարարության համաձայն՝ հանրահավաքներ կանցկացվեն ամբողջ երկրում, արդեն ավելի քան 700 արհմիություններ ու խոշոր միավորումներ հայտարարել են դրանց մասնակցելու որոշման մասին: