Ռուսաստանից Դոնբաս Է ժամանել հերթական հումանիտար ավտոշարասյունը
ՄիջազգայինՌուսաստանից Դոնեցկ եւ Լուգանսկ են ժամանել 29-րդ հերթական հումանիտար ավտոշարասյան բեռնատարները, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:
100 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը տեղ Է հասցրել 1000 տոննայից ավելի բեռներ՝ պարենամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ կրթական հաստատությունների համար նախատեսված նյութական միջոցներ: Նշվում Է, որ ավտոշարասյունը ճանապարհը հաղթահարել Է առանց միջադեպերի:
«Այժմ պահեստներում սկսվում Է դրանց բեռնաթափումը»,-հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը եւ հավելել, որ բեռնաթափումից հետո ավտոմեքենաները կվերադառնան Ռոստովի մարզ:
Նախորդ հումանիտար ավտոշարասյունը Ռուսաստանից Դոնբաս Էր ժամանել մայիսի 28-ին: Ընդհանուր առմամբ անցյալ տարվա օգոստոսից ի վեր, երբ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանություններն ակտիվ մարտական գործողությունների ֆոնին հայտարարեցին տարածաշրջանում մոտալուտ հումանիտար աղետի մասին, Ռուսաստանը Դոնբաս Է ուղարկել 36 հազար տոննայից ավելի բեռներ: