Հետխորհրդային տարածքում ինտեգրացումն անխուսափելի Է. Մեդվեդեւ
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այն կարծիքին Է, որ հետխորհրդային տարածքում ինտեգրացումն անխուսափելի Է: Այդ մասին նա հունիսի 11-ին հայտարարել Է Ռուսական մամուլի համաշխարհային կոնգրեսում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Ես վստահ եմ, որ մեր հետխորհրդային տարածքում ինտեգրացումն անխուսափելի Է, բայց, ամենագլխավորը, այն հսկայական առավելություններ Է խոստանում մեր ժողովուրդներին»,-ասել Է Մեդվեդեւը:
ՌԴ-ի վարչապետը հերքել Է արեւմտյան ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարները ցանկանում են վերածնել խորհրդային կայսրությունը: «Մենք գիտենք, թե ինչպես Է օտարերկրյա հրատարակություններում նկարագրվում Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, որ դա Ռուսաստանի կողմից պարտադրված խորհրդային սխեմա Է, որ Ռուսաստանի ղեկավարները քնում են եւ տեսնում, թե ինչպես վերածնել Խորհրդային Միությունը, որպեսզի պարտադրեն իրենց կարգերը: Դա անհեթեթություն Է, դա հնարավոր չԷ»,-ասել Է Մեդվեդեւը:
«Հետխորհրդային տարածքում նորմալ ինտեգրացումն սկսվել Է Մաքսային միության ստեղծումից. դա Է հենց իսկական ինտեգրացումը,-հայտարարել Է վարչապետը:-Ակներեւ Է, որ լիարժեք տնտեսական ինտեգրացումն ուղեկցվելու Է քաղաքական գործընթացներով, քաղաքական ինտեգրացմամբ»:
Ինչ վերաբերում Է նախկին խորհրդային հանրապետությունների մերձենալու տեմպերին, նա ասել Է. «Ինտեգրացման տեմպերը կախված Է բուն երկրներից, նրանց ղեկավարներից: Ես կարծում եմ, որ մենք վերջին տարիների ընթացքում հսկայական աշխատանք ենք կատարել, հատկապես նկատի առնելով գործերի վիճակը ինտեգրացիոն մյուս միավորումներում»: