Նազարբաեւն առաջարկել Է Աստանայում ստեղծել Խաղաղության եւ համաձայնության թանգարան
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 11-ին առաջարկել Է Աստանայում ստեղծել Խաղաղության եւ համաձայնության թանգարան:
«Ես առաջարկում եմ մեզ մոտ՝ Աստանայում, այս շենքում՝ Խաղաղության եւ համաձայնության պալատում, ստեղծել Խաղաղության եւ համաձայնության թանգարան… Կարծում եմ՝ նման թանգարանն անհրաժեշտ Է: Դա կլինի լավ վերաբերմունք մեր համագումարների նկատմամբ, մարդկության զարգացման խնդիրների կոնսոլիդացված լուծումների փորձի ընդհանրացում, կարեւոր կլինի խաղաղության ամրապնդման եւ ժողովուրդների փոխըմբռնման համար»,-ասել Է Նազարբաեւը՝ հունիսի 11-ին ելույթ ունենալով համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների հինգերորդ համագումարում:
Պետության ղեկավարի մտահղացմամբ՝ թանգարանը միաժամանակ կուսումնասիրի կրոնների ու մշակույթների երկխոսության պատմությունը եւ կքարոզի համագումարի ընթացքում արտահայտված գաղափարները:
Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների հինգերորդ համագումարը հունիսի 10-11-ին տեղի Է ունեցել Աստանայում: Համագումարի գլխավոր թեման դարձել Է կրոնական առաջնորդների եւ քաղաքական գործիչների երկխոսությունը հանուն խաղաղության եւ զարգացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: