Pemex-ը նավթի խոշոր հանքավայրեր Է հայտնաբերել Մեքսիկական ծոցում
ՄիջազգայինPetroleous Mexicanos (Pemex) մեքսիկական նավթային պետական կորպորացիան Մեքսիկական ծոցում հետախուզել Է նավթի նոր հանքավայրեր, ինչն ընկերության խոշորագույն հայտնագործությունն Է դարձել վերջին հինգ տարվա ընթացքում, տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը:
Ակնկալվում Է, որ ծանծաղուտում գտնվող չորս հանքավայրերից հնարավոր կլինի օրական արդյունահանել առնվազն 200 հազար բարել նավթ եւ 170 մլն խորանարդ ֆուտ բնական գազ: Այդ մասին ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էմիլիո Լոզոյյան հայտարարել Է Գվադելուպայում կայացած խորհրդաժողովում: Արդյունահանումը պլանավորվում Է սկսել առաջիկա 16 ամսում:
Նոր հանքավայրերի հայտնաբերումը չի ազդի ընթացիկ տարում Pemex-ի արդյունահանման կանխատեսման վրա, որը կազմում Է օրական 2,4 մլն բարել, նշել Է ընկերության ղեկավարը: Միեւնույն ժամանակ այն, հավանաբար, կազդի ավելի երկարաժամկետ սպասումների վրա: Ներկայում ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2018 թվականն օրական արդյունահանումն ավելացնել 500 հազար բարելով:
Pemex-ն աշխարհում իններորդ տեղն Է զբաղեցնում նավթի խոշորագույն արտադրողների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: