ՅՈՒՆԻՍԵՖ. Եմենի 20 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն
ՄիջազգայինTwitter-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Եմենի բնակչության 80%-ը մարդասիրական օգնության կարիք ունի:
«Եմենի 20.4 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն, այդ թվում 9.3 մլն-ը՝ երեխաներ»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Հոփքինսը:
Ըստ Gazeta-ի, նա նաեւ նշել է, որ երկրի նավահանգիստների շրջափակման պատճառով բնակչությանը վառելիք եւ ջուր չի մատակարարվում: