Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


Թուրքիան ճգնաժամերի երկարատև շրջափուլի սկզբում է

Միջազգային

Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրությունները շրջադարձային նշանակություն ունեցան երկրի քաղաքական կյանքում՝ երկրում ստեղծելով մի իրավիճակ, որից ելքը գտնելու համար քաղաքական ուժերը թերևս երկար պետք է գլուխ կոտրեն: Ընտրություններում դե յուրե հաղթած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը դե ֆակտո տանուլ տվեց՝ կորցնելով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավուությունը: Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնվելուց և իշխանության ղեկը ստանձնելուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն զրկվեց երկիրը միանձնյա կառավարելու և բոլոր կարևոր որոշումները միայնակ ընդունելու հնարավորությունից: Չկարողանալով ստանալ մեջլիսի 550 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կուսակցությունը ներկայում կանգնած է նախընտրական շեմը հաղթահարած մյուս կուսակցություններից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու բարդ խնդրի առաջ: Խնդիրն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով կուսակցությունների գաղափարական տարբերությունները, սակայն փաստ է այն, որ կոալիցիոն կառավարություն կազմելու գործի ձախողման պարագայում 45 օր անց վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց կառաջանա: Մինչդեռ տվյալ սցենարը, ինչպես հայտարարել են կուսակցությունների ղեկավարները, ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսում հայտնված երկու ավանդական՝ Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների կողքին առաջին անգամ ընտրապայքարը հաջողությամբ ավարտեց և Թուրքիայի Ազգային մեծ ժողով մտավ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Եթե մյուս երկու քաղաքական ուժերի ստացած ձայները գրեթե կրկնում էին նախկինում դրանց գրանցած արդյունքները կամ շատ քիչ էին դրանցից տարբերվում, ապա ԺԴԿ-ի կողմից ձայների շուրջ 13 տոկոս ստանալը շատերի համար էր անակնկալ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններից առաջ փորձագետները խոսում էին կուսակցության կողմից ընտրական շեմը հազիվ հաղթահարելու մասին:

Թուրքիայի քաղաքական դաշտի ընդդիմադիր ոլորտը զբաղեցնող այս կուսակցություններն ի սկզբանե հայտարարեցին, որ բացառում են կոալիցիոն կառավարություն կազմելու գործում համագործակցությունն իշխող ԱԶԿ-ի հետ, թեպետ ընտրություններին հաջորդած օրերի ընթացքում տեղի ունեցող ետնաբեմային զարգացումները խոսում են հակառակի մասին: Այդուհանդերձ, ներկայում մեջլիս անցած քաղաքական 4 ուժերն ունեն լուրջ գաղափարական տարաձայնություններ, որոնք ավելի խրթին են դարձնում կուսակցությունների միջև համագործակցությունը կոալիցիայի շրջանակներում:

Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ քեմալական ՀԺԿ-ն, գաղափարապես ամբողջովին տարբերվում է ԱԶԿ-ից: Եթե Դավութօղլուի կուսակցությունն իր քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացնում իսլամական հավատին, ապա քեմալականները շարունակում են մնալ երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքների ջատագովը, որոնցից կարևորագույններից է աշխարհիկության սկզբունքը: Բացի այդ, ընդդիմադիր ՀԺԿ-ի կառավարման օրոք Թուրքիայի Հանրապետությունում մշտապես ուժեղ է եղել զինվորականության ինստիտուտը, մինչդեռ ԱԶԿ-ն արել և անում է ամեն բան զինվորականության խավին երկրի քաղաքական ասպարեզից հնարավորինս հեռու պահելու համար՝ ապահովագրելով իրեն հետագա ռազմական միջամտությունից և դրա արդյունքում իշխանության կորստից: Գաղափարական նման տարաձայնությունները դժվարին են դարձնում ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը:

Քրդական ԺԴԿ-ի հետ ԱԶԿ-ի կոալիցիոն կառավարության ստեղծումը ևս դժվար գործ է՝ հաշվի առնելով իշխող կուսակցության և դրա ջատագովը համարվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ: Եթե ԱԶԿ-ի՝ իշխանության գալու առաջին տարիներին քրդաբնակ տարածքների բնակչության մեծ մասը վստահում էր այդ քաղաքական ուժին, ապա դեպքերի այս շրջափուլում իրավիճակն ամբողջովին այլ է: Քրդերի իրավունքների և նրանց խնդիրների անտեսումը, ինչպես նաև թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձգձգումն իշխանությունների կողմից կարևոր դրդապատճառներ էին, որ պեսզի թուրքաբնակ քրդերը երես թեքեն Էրդողանից և նրա կուսակցությունից: Պատահական չէ, որ ԺԴԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարվում է կոալիցիա կազմելու հարցում բանակցել ԱԶԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է ազգայնական ԱՇԿ-ի հետ համագործակցությանը, ապա հաշվի առնելով կոալիցիա կազմելու համար կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի ներկայացրած պահանջները, դժվար է պատկերացնել, որ ԱԶԿ-ն կարող է գնալ նման զիջումների: Այդ պահանջները հետևյալն են՝ Էրդողանի նախագահական լիազորությունների սահմանափակումը, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի դադարեցումը և «Մեծ կաշառք» գործով մեղավորների պարզումն ու պատժումը: Ու քանի որ վերոնշյալ նախապայմաններից առնվազն երկուսն ուղղված են անձամբ Էրդողանի դեմ, ապա ակնհայտ է դառնում, որ ԱԶԿ-ԱՇԿ հա մագործակցությունը ևս դժվար իրականանալի է թվում:

Չնայած այս կանխատեսումներին, այդուհանդերձ Անկարայի քաղաքական կուլիսներում բանակցություններն ու քննարկումները շարունակվում են: Չի բացառվում, որ երկրում արտահերթ ընտրությունները բացառելու նպատակով կուսակցություններն ի վերջո կկարողանան գտնել ընդհանուր եզրեր, որոնց շուրջ համաձայնության գալով կկազմեն կոալիցիոն կառավարություն: Թե որոնք կլինեն կոալիցիա կազմող այդ քաղաքական ուժերը, թերևս բարդ է կանխորոշել: Առայժմ ամենահավանական կոալիցիան համարվում է ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը: Պատահական չէ, որ Էրդողանը օրերս նախաձեռնել էր կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի հետ մի հանդիպում, որը շատ վերլուծաբաններ որակեցին որպես ԱԶԿ-ՀԺԿ համագործակցության առաջին քայլ: Թեպետ քեմալականները որպես նման համագործակցության նախապայման են առաջարկում վարչապետի, մեջլիսի նախագահի, կարևորագույն նախարարությունների ղեկավարների պորտֆելներն իրենց հանձնելը, այդուհանդերձ դժվար է հավատալ, որ Դավութօղլուն կհամաձայնի միանգամից գնալ նման զանգվածային զիջումների: Քննարկվող սցենարներից առավել հավանականը թերևս այն է, որ ԱԶԿ-ն կարող է քեմալակականներին զիջել մեջլիսի նախագահի, ինչպես նաև մի քանի նախարարությունների պորտֆելներ՝ վարչապետի պաշտոնը պահելով իր ձեռքում:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայում կոալիցիոն կառավարությունները մշտապես երկրում տևական քաղաքական ճգնաժամի պատճառ են դարձել, ապա պետք է ենթադրել, որ առաջիկա տարիներին ևս երկիրը չի կարողանա դուրս գալ  քաղաքական անկայունությունից և կընկղմվի ճգնաժամերի երկարատև շրջանի մեջ, որը հղի կլինի բացասահական հետևանքներով:

Արաքս Կասյան

ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Քարը քարին չեն թողնի. «Փաստ»«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու