Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիան ճգնաժամերի երկարատև շրջափուլի սկզբում է

International news

Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրությունները շրջադարձային նշանակություն ունեցան երկրի քաղաքական կյանքում՝ երկրում ստեղծելով մի իրավիճակ, որից ելքը գտնելու համար քաղաքական ուժերը թերևս երկար պետք է գլուխ կոտրեն: Ընտրություններում դե յուրե հաղթած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը դե ֆակտո տանուլ տվեց՝ կորցնելով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավուությունը: Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնվելուց և իշխանության ղեկը ստանձնելուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն զրկվեց երկիրը միանձնյա կառավարելու և բոլոր կարևոր որոշումները միայնակ ընդունելու հնարավորությունից: Չկարողանալով ստանալ մեջլիսի 550 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կուսակցությունը ներկայում կանգնած է նախընտրական շեմը հաղթահարած մյուս կուսակցություններից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու բարդ խնդրի առաջ: Խնդիրն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով կուսակցությունների գաղափարական տարբերությունները, սակայն փաստ է այն, որ կոալիցիոն կառավարություն կազմելու գործի ձախողման պարագայում 45 օր անց վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց կառաջանա: Մինչդեռ տվյալ սցենարը, ինչպես հայտարարել են կուսակցությունների ղեկավարները, ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսում հայտնված երկու ավանդական՝ Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների կողքին առաջին անգամ ընտրապայքարը հաջողությամբ ավարտեց և Թուրքիայի Ազգային մեծ ժողով մտավ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Եթե մյուս երկու քաղաքական ուժերի ստացած ձայները գրեթե կրկնում էին նախկինում դրանց գրանցած արդյունքները կամ շատ քիչ էին դրանցից տարբերվում, ապա ԺԴԿ-ի կողմից ձայների շուրջ 13 տոկոս ստանալը շատերի համար էր անակնկալ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններից առաջ փորձագետները խոսում էին կուսակցության կողմից ընտրական շեմը հազիվ հաղթահարելու մասին:

Թուրքիայի քաղաքական դաշտի ընդդիմադիր ոլորտը զբաղեցնող այս կուսակցություններն ի սկզբանե հայտարարեցին, որ բացառում են կոալիցիոն կառավարություն կազմելու գործում համագործակցությունն իշխող ԱԶԿ-ի հետ, թեպետ ընտրություններին հաջորդած օրերի ընթացքում տեղի ունեցող ետնաբեմային զարգացումները խոսում են հակառակի մասին: Այդուհանդերձ, ներկայում մեջլիս անցած քաղաքական 4 ուժերն ունեն լուրջ գաղափարական տարաձայնություններ, որոնք ավելի խրթին են դարձնում կուսակցությունների միջև համագործակցությունը կոալիցիայի շրջանակներում:

Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ քեմալական ՀԺԿ-ն, գաղափարապես ամբողջովին տարբերվում է ԱԶԿ-ից: Եթե Դավութօղլուի կուսակցությունն իր քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացնում իսլամական հավատին, ապա քեմալականները շարունակում են մնալ երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքների ջատագովը, որոնցից կարևորագույններից է աշխարհիկության սկզբունքը: Բացի այդ, ընդդիմադիր ՀԺԿ-ի կառավարման օրոք Թուրքիայի Հանրապետությունում մշտապես ուժեղ է եղել զինվորականության ինստիտուտը, մինչդեռ ԱԶԿ-ն արել և անում է ամեն բան զինվորականության խավին երկրի քաղաքական ասպարեզից հնարավորինս հեռու պահելու համար՝ ապահովագրելով իրեն հետագա ռազմական միջամտությունից և դրա արդյունքում իշխանության կորստից: Գաղափարական նման տարաձայնությունները դժվարին են դարձնում ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը:

Քրդական ԺԴԿ-ի հետ ԱԶԿ-ի կոալիցիոն կառավարության ստեղծումը ևս դժվար գործ է՝ հաշվի առնելով իշխող կուսակցության և դրա ջատագովը համարվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ: Եթե ԱԶԿ-ի՝ իշխանության գալու առաջին տարիներին քրդաբնակ տարածքների բնակչության մեծ մասը վստահում էր այդ քաղաքական ուժին, ապա դեպքերի այս շրջափուլում իրավիճակն ամբողջովին այլ է: Քրդերի իրավունքների և նրանց խնդիրների անտեսումը, ինչպես նաև թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձգձգումն իշխանությունների կողմից կարևոր դրդապատճառներ էին, որ պեսզի թուրքաբնակ քրդերը երես թեքեն Էրդողանից և նրա կուսակցությունից: Պատահական չէ, որ ԺԴԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարվում է կոալիցիա կազմելու հարցում բանակցել ԱԶԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է ազգայնական ԱՇԿ-ի հետ համագործակցությանը, ապա հաշվի առնելով կոալիցիա կազմելու համար կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի ներկայացրած պահանջները, դժվար է պատկերացնել, որ ԱԶԿ-ն կարող է գնալ նման զիջումների: Այդ պահանջները հետևյալն են՝ Էրդողանի նախագահական լիազորությունների սահմանափակումը, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի դադարեցումը և «Մեծ կաշառք» գործով մեղավորների պարզումն ու պատժումը: Ու քանի որ վերոնշյալ նախապայմաններից առնվազն երկուսն ուղղված են անձամբ Էրդողանի դեմ, ապա ակնհայտ է դառնում, որ ԱԶԿ-ԱՇԿ հա մագործակցությունը ևս դժվար իրականանալի է թվում:

Չնայած այս կանխատեսումներին, այդուհանդերձ Անկարայի քաղաքական կուլիսներում բանակցություններն ու քննարկումները շարունակվում են: Չի բացառվում, որ երկրում արտահերթ ընտրությունները բացառելու նպատակով կուսակցություններն ի վերջո կկարողանան գտնել ընդհանուր եզրեր, որոնց շուրջ համաձայնության գալով կկազմեն կոալիցիոն կառավարություն: Թե որոնք կլինեն կոալիցիա կազմող այդ քաղաքական ուժերը, թերևս բարդ է կանխորոշել: Առայժմ ամենահավանական կոալիցիան համարվում է ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը: Պատահական չէ, որ Էրդողանը օրերս նախաձեռնել էր կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի հետ մի հանդիպում, որը շատ վերլուծաբաններ որակեցին որպես ԱԶԿ-ՀԺԿ համագործակցության առաջին քայլ: Թեպետ քեմալականները որպես նման համագործակցության նախապայման են առաջարկում վարչապետի, մեջլիսի նախագահի, կարևորագույն նախարարությունների ղեկավարների պորտֆելներն իրենց հանձնելը, այդուհանդերձ դժվար է հավատալ, որ Դավութօղլուն կհամաձայնի միանգամից գնալ նման զանգվածային զիջումների: Քննարկվող սցենարներից առավել հավանականը թերևս այն է, որ ԱԶԿ-ն կարող է քեմալակականներին զիջել մեջլիսի նախագահի, ինչպես նաև մի քանի նախարարությունների պորտֆելներ՝ վարչապետի պաշտոնը պահելով իր ձեռքում:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայում կոալիցիոն կառավարությունները մշտապես երկրում տևական քաղաքական ճգնաժամի պատճառ են դարձել, ապա պետք է ենթադրել, որ առաջիկա տարիներին ևս երկիրը չի կարողանա դուրս գալ  քաղաքական անկայունությունից և կընկղմվի ճգնաժամերի երկարատև շրջանի մեջ, որը հղի կլինի բացասահական հետևանքներով:

Արաքս Կասյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank