Մերկելը գանգատվել Է Եվրոպայի դանդաղ զարգացումից
ՄիջազգայինԵվրոպան տնտեսապես չափազանց դանդաղ Է զարգանում, ուստի եվրոպացի քաղաքական գործիչները պետք Է ավելի ակտիվ լինեն: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հուլիսի 12-ին ելույթ ունենալով Ընտանեկան ձեռնարկությունների ֆոնդի կողմից կազմակերպված խորհրդաժողովում:
Եվրոպան չափազանց դանդաղ Է զարգանում: ԱՄՆ-ում թույլատրված Է ամեն ինչ, ինչն արգելված չԷ: Դա տեղի ձեռնարկատերերի օգտին Է: Մեզանում արգելված Է ամեն ինչ, ինչ թույլատրված չԷ: Ուստի քաղաքական գործիչները պետք Է ավելի ակտիվ լինեն»,-ասել Է Մերկելը:
Նա հայտնել Է, որ հոկտեմբերին պլանավորված են գերմանա-հնդկական կոնսուլտացիաներ: «Հնդկաստանը հսկայական ներուժ ունի, եւ մենք մտադիր ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան, այդ թվում՝ քաղաքական»,-նշել Է Մերկելը:
«Աշնանը ես դարձյալ կմեկնեմ Չինաստան»,-հավելել Է կանցլերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: