Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր հաջողություններ է գրանցել
ՄիջազգայինՍիրիական բանակը և «Հըզբոլլահը» հունիսի 12-ին վերահսկողություն են հաստատել Ջարաջիրի բարձունքների Կարնա Շաաբ ան Նուսուբ, Աբու Հարբ և Կարնա Սամաան տեղանքների վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բախումների ընթացքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել. նրանց շարքերում կան տասնյակ սպանվածն եր ու վիրավորներ: Ավելի վաղ Ջարաջիրի բարձունքներում համատեղ ուժերով ազատագրվել էին Թամսեթ ուադի Ահմար, Քըրնեթ ուադի Ահմար շրջանները:
«Հըզբոլլահը» Ռաս ալ Բաալբեքում շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ` խմբավորմանը պատճառելով լուրջ վնասներ:
Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հունիսի 10-ին վերահսկողություն էր հաստատել Դամասկոսի վարչական տարածքի Կալամունի շրջանում գտնվող Բլոսքաթ բարձունքների վրա:
Բանակը «Հըզբոլլահի» հետ վերջին շրջանում լուրջ վնասներ է հասցնում ահաբեկչական խմբավորումներին` ազատագրելով տարածքներ սիրիա-լիբանանյան սահմանին:
Բացի այդ, Սիրիայում 90 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Զինյալները Դամասկոսից են, ինչպես նաև մայրաքաղաքի մերձակա գյուղերից, Հոմսից, Համայից: