Միջազգային կոալիցիայից տասը տարի կպահանջվի ԻՊ-ի ոչնչացման համար
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավորությամբ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայից տասը տարի կպահանջվի «Իսլամական պետության» ոչնչացման համար:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ԱՄՆցամաքային ուժերի ղեկավար Ռեյմոնդ Օդիերնոն CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այս խնդիրների լուծման համար հնարավոր է պահանջվի երեք, հինգ, յոթ, տասը տարի: Նրան հնարավոր չէ ոչնչացնել մեկ գիշերվա ընթացքում»,- ընդգծել է գեներալը:
Նրա կարծիքով, ահաբեկիչների ոչնչացման մեջ գլխավոր դեր պետք է կատարի իրաքյան կառավարությունը, իսկ իրենք միայն կարող են օգնել նրանց` լուծելու այդ խնդիրը:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԻՊ-ն սկզբում չէր զգուշանում միջազգային կոալիցիայից, նույնիսկ դիրքերը նշում էր իր դրոշներով, իսկ այժմ փոխել է մարտավարությունը, թաքնվում է բնակչության շրջանում և օգտագործում կեղծ նպատակակետեր, որպեսզի նկատելի չլինի:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: