Բաքվում ձերբակալվել է ավստրիացի մարզիկներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը
ՄիջազգայինԲաքվում ձերբակալվել է ավստրիացի մարզիկներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այս մասին նշված է Ադրբեջանի ՆԳՆ-ի կայքում, գրում է Газета.Ru-ն:
«Տարվող հետաքննության շրջանակներում դիտարկվում է Bakubus ընկերության պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք պատասխանատու են եղել բարձրորակ վարորդների աշխատանքի ընդունելու համար, և որոնք անհրաժեշտ ձևով չեն կատարել իրենց պարտականությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության ու տրանսպորտային միջոցները շահագործելու կանոնները խախտելու» հոդվածով:
Հունիսի 11-ին Եվրոպական խաղերի հյուրերին փոխադրող ավտոբուսը Բաքվում վրաերթի է ենթարկել ավստրիացի երեք մարզուհիների: Նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանց ինքնաթիռով ուղարկել են Ավստրիա, իսկ երրորդը մնացել է Բաքվի հիվանդանոցներից մեկում: