Մոսկվայում անհայտ անձինք կրակ են բացել տրոլեյբուսի վրա
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող Ուսուրիյսկի փողոցում անհայտ անձը կրակել է տրոլեյբուսի վրա, որում ուղևորներ են գտնվել, հայտնում է «Москва 24»-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տրանսպորտային միջոցը ուղևորվում էր դեպի Շելկովսկայա մետրոյի կայարան, երբ վարորդը լսել է կրակոցի ձայն։
Դրանից հետո նրան ուղևորները հայտնել են, որ տրոլեյբուսի հետևի ապակիներից մեկը կոտրված է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տրոլեյբուսի ուղղությամբ օդաճնշական ատրճանակից կրակել են երկու անգամ։
Ըստ ականատեսների, հնարավոր է՝ կրակոցները հասցրել են առջևից երթևեկող մեքենայից։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։