Մոլդովայում ընտրություններ են
ՄիջազգայինՄոլդովայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց ընթացքում 898 քաղաքների եւ գյուղերի ղեկավարներ, ինչպես նաեւ ավելի քան 11 հազար տեղական պատգամավորներ են ընտրելու:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ուշադրությունը կենտրոնացած է Քիշնեւի ուղղությամբ, որտեղ ապրում է երկրի բնակչության մեկ երրորդը եւ կենտրոնացած է հիմնական տնտեսական պոտենցիալը:
Այստեղ քաղաքապետի 17 թեկնածու կա: Սակայն, նախնական հարցումների արդյունքների համաձայն, հիմնական թեկնածուներն են Ռուսաստանի հետ մերձեցման օգտին հանդես եկող ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունից Զինաիդա Գրեչանին եւ ներկա քաղաքապետ Դորին Կիրտոակեն՝ ռումինամետ Լիբերալ կուսակցությունից:
Հարցումների մեծ մասի տվյալներով, նրանց հնարավորությունները գրեթե հավասար են եւ, ամենայն հավանականությամբ, Քիշնեւի քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն կառաջանա: