Քննությունների հարցաշարերը վաճառելու համար 57 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինՄարոկկոյում քննական առաջադրանքների պատասխանները վաճառելու կասկածանքով 57 մարդ է ձերբակալվել: Ձերբակալություններն իրականացվել են 15 քաղաքներում:
Իրավապահները մի քանի կայքէջ են հայտնաբերել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում էջեր, որտեղ հրապարակվել են հարցաշարերի պատասխանները:
Քննությանը նախորդող գիշերը քննական նյութերը հայտնվել են նաեւ Facebook-ում: Արդյունքում, դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ ավարտական քննության օրն SMS-ով ստացել են հարցերի պատասխանները:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, սկանդալը հրահրվել է մաթեմատիկայի քննությունից հետո: Կրթության նախարարությունը կարգադրել է վերաքննություն կազմակերպել: