Բրեստի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել
ՄիջազգայինԲրեստի մարզում անտառային հրդեհների մոնիթորինգով զբաղվող ինքնաթիռ է ընկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Էկոհամակարգերում հրդեհների հայտնաբերման նպատակով թռիչքային առաջադրանք կատարելիս Բրեստի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ կործանվել է «Բելլեսավիա»-ի Իլ-103 ինքնաթիռը»,- հաղորդել է տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
Պատահարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի հրամանատարն ու դիտորդ-օդաչուն: