Հուսիները գրավել են Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանային գավառի մայրաքաղաքը
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հուսիները գրավել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից Եմենի Էլ-Ջաուֆ գավառի մայրաքաղաք Էլ-Հազմը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հուսիները կարողացել են այն գրավել Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսու Հադիին սատարող ապստամբների հետ դաժան մարտերից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 15-ին հակամարտության կարգավորման շուրջ Ժնեւում միջեմենյան բանակցություններ են ծրագրվում, որոնք, սակայն, կարող են խափանվել, քանի որ կողմերի պատվիրակությունները չեն կարողանում հարթել տարաձայնությունները եւ չեն պատրաստվում մեկնել Ժնեւ՝ բանակցելու: