ՀԱՀ-ի դատարանը վճռել է, որ Սուդանի նախագահը չպետք է լքի երկրի տարածքը
Միջազգայինnews.am-ը գրում է.
Պրետորիայի Բարձր դատարանը վճռել է, որ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը, որի հանձնմանն է փորձում հասնել Միջազգային քրեական դատարանը, չի կարող դուրս գալ երկրի տարածքից՝ մինչեւ նրա հնարավոր ձերբակալության մասին որոշման ընդունումը: News 24 գործակալության փոխանցմամբ, այդ մասին որոշումը սպասվում է օրվա երկրորդ կեսին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ երեկոյան ալ-Բաշիրը ժամանել է Հարավաֆրիկյան հանրապետություն՝ մասնակցելու Աֆրիկյան միության գագաթաժողովին: Միջազգային դատարանը ՀԱՀ-ի կառավարությունից պահանջել է ձերբակալել մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանության իրականացնելու մեջ մեղադրվող ալ-Բաշիրին:
«Հարավաֆրիկյան հանրապետությունը պարտավոր է անհապաղ ձերբակալել եւ հանձնել Օմար ալ-Բաշիրին»,- Միջազգային քրեական դատարանի դատավոր Կունո Թարֆուսսերի հայտարարության մեջ: