Մասնագետները մատնանշել են Թբիլիսիի ողբերգության հավանական պատճառը
Միջազգայինtert.am-ը գրում է.
Թբիլիսիում հեղեղումների պատճառ կարող էր դարձած լինել Վերե գետի կիրճի սողանքը. այս մասին հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով մասնագետների գնահատականը կատարվածին:
Վրաստանի Երկրաբանության ազգային գործակալության ղեկավարությունը ասել է, որ Վերե գետի կիրճը «խցանած» սողանքը կարող էր լինել նման մասշտաբների ջրհեղեղի պատճառ:
Կառույցից ասել են, որ սողանքի հետևանքով արհեստական ջրամբար է ձևավորվել, որն էլ ողբերգության բուն պատճառ է դարձել: Մասնագետները հստակեցրել են, որ սողանքի հետևանքով կիրճում հավաքված ջուրը ճեղքել է փլուզված ամբարտակը` իր հետ բերելով արմատախիլ արված ծառեր և կեղտի զանգվածներ: Հենց վերջին հանգամանքներն են այդքան աղետալի հետևանքների պատճառ դարձել:
Այսօր գիշերը Վրաստանի մայրաքաղաքը ուժեղ անձրևների հետևանքով պատուհասել էր տարերային աղետը` հեղեղների տեսքով, որոնց հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, կան տասնյակ անհետ կորածներ:
Հունիսի 15-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: