$18 մլն. Վրաստանի ֆիննախը հաշվարկել է 12 մարդու կյանք խլած բնական աղետի հասցրած վնասի նախնական չափը (լուսանկարներ)
ՄիջազգայինՎրաստանի Ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի տարերային աղետի հասցրած վնասը գնահատել է 40 մլն լարի` 18 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ Ճգնաժամային կառավարման խորհրդի նիստում: Նախարարը ասել է , որ դրանք նախնական հաշվարկներ են: Այսօր արդեն իշխանությունները 10 մլն լարիի վերականգնման աշխատանքներ են սկսել:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը ֆիննախին հանձնարարել էր ամեն տուժած ընտանիքի 10 հազար լարի` 4,5 հազար դոլար գումար տալ:
Հիշեցնենք, որ ամբողջությամբ ավերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքը,կենդանիները փախուստի էին դիմել։











Մասնագետները մատնանշել են աղետի հավանական պատճառը, իսկ ԶԼՄ-ները արձանագրում են, որ Թբիլիսի կենտրոնի առափնյա շրջանը ավերվել է ընդամենը 40 րոպեում:











