Թբիլիսիում անհետ կորած է համարվում 24 մարդ
Միջազգայինnews.am-ը գրում է.
Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի արդյունքում անհետ կորել է 24 մարդ, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, եւս 37-ը վիրավորվել են։ Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։
«Այս պահի դրությամբ, անհետ կորած են համարվում 24 մարդ, նրանց որոնումներն իրականացվում են ինտենսիվ ռեժիմով»,- ասել է Գոմելաուրին կառավարության նիստում։
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների ոոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։