Իվանիշվիլին օգնություն է խոստացել Թբիլիսիում տուժածներին
ՄիջազգայինՎրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, իսկ ներկայում՝ «Քաղաքացի» ընկերության ստեղծող Բիձինա Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Թբիլիսիում ջրհեղեղից տուժած բնակիչներին, ինչպես նաեւ հանրապետության իշխանություններին՝ կառուցելու նոր կենդանաբանական այգի:
«Բիձինա Իվանիշվիլին ցավում է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցություն Է հայտնում զոհվածների ընտանիքներին: «Քաղաքացի» ընկերությունն ուսումնասիրում է ստեղծված իրադրությունը եւ մշակում Է քաղաքին օգնելու կոնկրետ ծրագիր: Նա ամեն ինչ կանի տուժածներին սատարելու համար: Ընկերությունը նաեւ պատրաստ է մայրաքաղաքին օգնել նոր կենդանաբանական այգու կառուցման գործում»,- ասված է «Քաղաքացի» ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակված է Facebook-ում նրա պաշտոնական էջում: