Պուտինն ու Ալիևը խոսել են ԼՂ հակամարտությունից
ՄիջազգայինԱդրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է ռուսական ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորապես քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր են, և հանդիպման ժամանակ դրանց բոլոր հարթությունների մասին շատ մանրամասն խոսվել է: Շոշափվել է նաև ղարաբաղյան թեման»,- նշել է Պեսկովը:
Պուտինը Բաքու է ժամանել` մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին: