Հունաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ Է հնարավորինս արագ վերսկսել. Օլանդ
ՄիջազգայինՀունաստանի եւ միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ եւ ԱՄՀ) միջեւ բանակցություններն անհրաժեշտ Է հնարավորինս արագ վերսկսել: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Այժմ մենք շատ քիչ ժամանակ ունենք, մենք մոտենում ենք այն պահին, որը կարող Է մրրկայնության հանգեցնել, եթե չհաջողվի համաձայնության գալ»,- ընդգծել Է նա՝ Լը Բուրժեի միջազգային օդատիեզերական սալոնի բացման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին: Ինչպես նշել Է Օլանդը, մոտ ժամանակներս ինքը մտադիր Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս դիրքորոշման մասին տեղեկացնել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: «Այլեւս ժամանակ չենք կորցնի, անհրաժեշտ Է հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները»,- նշել Է հանրապետության ղեկավարը:
Միջազգային վարկատուների հետ Հունաստանի բանակցությունները, որոնք հունիսի 13-ին եւ 14-ին տեխնիկական մակարդակով տեղի են ունեցել Բրյուսելում, ավարտվել են ապարդյուն: Ինչպես հաղորդել են Եվրահանձնաժողովում, «բանակցությունների ընթացքում արձանագրվել Է որոշ առաջընթաց, սակայն դրանք հաջող չեն եղել, քանի որ շարունակվում Է Էական խզում պահպանվել Հունաստանի կառավարության առաջարկությունների եւ տարեկան շուրջ 2 միլիարդ եվրո գումարի բյուջետային խնայողության՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպայի կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների միջեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: