Վրաստանի խորհրդարանը պահանջել Է Թբիլիսիում ջրհեղեղի պատճառների շտապ հետաքննություն անցկացնել
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանը կոչ Է անում հետաքննչական մարմիններին՝ արագացնել հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառների հետաքննությունը:
«Խորհրդարանը դիմում Է հետաքննչական մարմիններին՝ առավելագույն սեղմ ժամկետում ավարտել Թբիլիսիում ջրհեղեղի պատճառների հետաքննությունը»,-հունիսի 15-ին լրագրողներին ասել Է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Աննա Միրոտաձեն:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա հայտնել Է, որ հունիսի 15-ին որոշում Է ընդունվել խորհրդարանի կողմից ջրհեղեղի հետեւանքով տուժածների ընտանիքներին 1 մլն լարի փոխանցելու մասին: «Բացի այդ, խորհրդարանում մասնագետների լսումներ կսկսվեն Վրաստանի իրադրության շուրջ՝ շրջակա միջավայրի անվտանգության առումով»,-հավելել Է Միրոտաձեն:
Ըստ վերջին տվյալների՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը 13 մարդու կյանք Է խլել:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունում, անհետ կորածների թիվը 24-ից կրճատվել Է մինչեւ 10: «Անհետ կորած համարվող 14 մարդ գտնվել են, վերադարձել իրենց տներ,-նշել են ՆԳՆ-ում:-Ներկայում անհետ կորած Է համարվում տասը մարդ»: