Իլյա 2-րդը Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի հոգեհանգստի կարգ է մատուցել
ՄիջազգայինՀամայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդը հունիսի 15-ին Սիոնիի մայր տաճարում անցկացրել է Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես հաղորդում է«Գրուզիա Օնլայն»-ը նախքան հոգեհանգստյան կարգ մատուցելը, կաթողիկոսը քարոզով դիմել է ներկաներին։ Նա ողջունել է Նախագահին, վարչապետին եւ կառա վարության անդամներին՝ նշելով, որ այսօր սգում է ողջ Վրաստանը։
«Այս ծանր պահին Դուք, ինչպես միշտ, մխիթարում եք մեզ եւ ապագայի հույս եք տալիս։ Թող Աստված լուսավորի անմեղ զոհերի հոգիները»,- հայտարարել է Նախագահ Մարգվելաշվիլին՝ դիմելով Իլյա 2-րդին: Վրաստանում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ հայտարարվել է սուգ: Պետական բոլոր դրոշներն իջեցվել են: