Կալիֆորնիայի իշխանությունները սաստիկ երաշտի պատճառով ջրօգտագործման հավելյալ սահմանափակում են մտցրել
ՄիջազգայինԿալիֆորնիայի նահանգի իշխանությունները որոշում են ընդունել արդեն չորրորդ տարին շարունակվող երաշտի պատճառով կտրուկ կրճատել ջրի մատակարարումը ֆերմերային տնտեսություններին, տեղեկացնում Է BBC-ն:
Մասնավորապես, ֆերմերներին կոչ են արել կրճատել ջրառը երեք տարբեր աղբյուրներից:
Ինչպես նշում են փորձագետները, սա ամենաուժեղ երաշտն Է դիտարկումների ողջ ընթացքում, ինչի հետեւանքով Կալիֆորնիայի շատ ջրամբարներ ամբողջովին ցամաքել են:
Ապրիլին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրամանագիր Էր ստորագրել նահանգում ջրի օգտագործումը մեկ քառորդով կրճատելու մասին, ինչը նմանօրինակ սահմանափակման առաջին դեպքն Է դարձել նահանգի պատմության մեջ: Նոր պահանջները վերաբերել են ինչպես մասնավոր անձանց, այնպես Էլ ընկերություններին, սակայն ֆերմերների համար այն ժամանակ բացառություն Էր արվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: