Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդին թիկնապահներ են նշանակվել
ՄիջազգայինԴիարբեքիրում քրդերի դեմ կայացած հարձակումներից հետո Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կշրջի երկու թիկնապահներով:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, թիկնապահները նրան տրամադրել է Անվտանգության վարչությունը:
2007 թվականից քաղաքականության մեջ մտած Դեմիրթաշը նախկինում հրաժարվել էր թիկնապահներից, սակայն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում տեղի ունեցած միջադեպերից հետո նրան երկու թիկնապահ է նշանակվել: Նշվում է, որ թիկնապահներին հանձնարարվել է «անգամ մի ակնթարթ նրան մենակ չթողնել»: