Դանիայի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ
ՄիջազգայինԴանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկետոֆտն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ, որն իր աշխատանքը կսկսի ընթացիկ տարվա սեպտեմբերին:
69-ամյա Լյուկետոֆտը սեպտեմբերի 15-ին այդ պաշտոնում կփոխարինի ուգանդացի Սեմ Կուտեսին: Նախագահի պաշտոնում դանիացու առաջին խնդիրներից մեկը կդառնա կայուն զարգացման խնդիրների շուրջ ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման կոորդինացումը:
Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ համաշխարհային կազմակերպության հինգ աշխարհագրական տարածաշրջանների՝ Աֆրիկայի, Ասիայի, Արեւելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան տարածաշրջանի, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի եւ այլ խմբերի միջեւ ռոտացիայի սկզբունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: