Ցանցահենները «կոտրել են» ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալների պահոցը
ՄիջազգայինԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունիսի 15-ին հայտնել Է գերատեսչության աշխատակիցների անձնական տվյալների պահոցի «կոտրանքի» մասին: Կրկին ցանցահենների հարվածի տակ են հայտնվել KeyPoint Government Solutions Inc. ընկերության ռեսուրսները, որն սպասարկում Է կառավարական հիմնարկությունների, տեղեկացնում Է Associated Press գործակալությունը: Նախարարության տվյալներով՝ դրա հետեւանքով կարող են հափշտակված լինել շուրջ 390 հազար գործող եւ նախկին աշխատակիցների տվյալներ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, մասնավորապես, զբաղվում Է ահաբեկչության դեմ պայքարով, դրա հետեւանքներով եւ տարերային աղետների հետեւանքներով:
Տվյալների պահոցի «կոտրանքն» առաջին անգամ նկատել են տակավին անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ ապրիլից աշխատակիցներին սկսել են նախազգուշանցնել այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: