Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Հայաստանը ՄԱԿ-ի համար ֆանտաստիկ գործընկեր է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Հասարակություն

Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել եւ իրավունք չունենք չընդունել այս իրողությունը: Երիտասարդ, ընդամենը 24 տարեկան երկիրը լուրջ ճանապարհ է անցել ժամանակակից հասարակություն, ժամանակակից տնտեսություն ունենալու, ժամանակակից իմաստով մարդու իրավունքներ եւ պարտավորություններ ստանձնելու առումով: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: : Միաժամանակ նա նշել է, որ դեռեւս կան բնագավառներ, որոնք բարելավման կարիք ունեն:

«Արդեն երկար տարիներ սերտորեն աշխատում ենք կառավարության հետ՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքներ մասով: Մենք նաև գործունեություն ենք ծավալում այն ոլորտներում, որտեղ անելիք կա և գործակցում ենք թե կառավարության, թե քաղաքացիական հասարակության հետ:

Ուղղություններից մեկը վերաբերում է գենդերային հավասարությանը, մի բնագավառ, որտեղ դեռ շատ անելիք կա՝ հասարակության մեջ կանանց ներառելու համար: Առանձակի ուշադրություն պետք է դարձնել գենդերային հավասարությանը և արդարադատության մատչելիությանը: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրման հարցը: Այնուհանդերձ, Հայաստանը երկար ճանապարհ է անցել մարդու իրավունքների հարցում, ինչի համար կարելի է նրան նաև ծափահարել»,-շեշտադրել է նա:

Ինչ վերաբերում է կառավարման եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրներին, ապա Բրեդլի Բուզետտոն նկատում է, որ այդ խնդիրները գոյություն ունեն ամենուրեք, ամբողջ աշխարհում, հետեւապես՝ Հայաստանը բացառություն չէ:

«Վարչապետ վերջերս հայտարարեց հակակոռուպցիոն ռազմավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի մասին, որոնց օգնությամբ պետք է առճակատվեն խնդրահարույց ոլորտներին: Մենք, ինչպես և միջազգային մեր գործընկերները, գործակցում ենք կառավարության հետ այս հարցերում, եւ հուսով եմ, որ կգրանցվի առաջընթաց»,-նշել է բանախոսը:

ՄԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը ՄԱԿ-ի համար շատ կարևոր գործընկեր է: Հայաստանը մեծ դերակատարություն ունի ՄԱԿ-ում՝ գլոբալ մակարդակով: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է զարգացմանն առնչվող գլոբալ մարտահրավերների շրջանակում ընթացող գլոբալ քննարկումներին: «Նման փոքր երկրի համար՝ մեծ ձեռք բերում է մի շարք հարցերում առաջատարի դիրքում հանդես գալը: Հայաստանն ստանձնել է առաջատարի դերը և քննարկման միջոցով ստիպում է ամբողջ աշխարհին մտածել ծառացած մեծ մարտահրավերների և դրանց լուծումների մասին: Այնպես որ, ՄԱԿ-ում Հայաստանն ունի սովորականից ավելի մեծ և ակտիվ դերակատարություն: Կարծում եմ՝ այն ֆանտաստիկ գործընկեր է ՄԱԿ-ի համար»,- ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է համաշխարհային կառույցի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշմանը, ապա բանախոսը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լիովին տեղյակ է հարցի զգայուն կողմերին: Միաժամանակ, կառույցը կոչ է անում երկու երկրներին շարունակել աշխատել կապերի ամրապնդման ուղղությամբ: Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած կառուցողական հարաբերություն կարեւոր է ոչ միայն երկու ժողովուրդների, այլեւ խաղաղության, կայուն զարգացման խթանման, ինչպես նաեւ ողբերգական իրադարձությունների և ոճրագործությունների ճանաչման տեսանկյունից: «Հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Հայաստան էր ուղարկել Մայքլ Միլլերին՝ բարձրաստիճան իր պատվիրակին, ով Ժնևում ՄԱԿ-ի ամբողջ համակարգի ղեկավարն է: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ոգեկոչել այս դեպքերը, քանի որ այդպես կկարողանանք օգնել հետագա սերունդներին կանխելու նման սարսափելի իրադարձությունները»,-նկատել է նա:

Հայաստանի համար մեկ այլ կարեւոր խնդրի՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը չունի քաղաքական մանդատ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու համար, սակայն մեկ անգամ եւս փաստում են, որ այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Սա է ՄԱԿ-ի դիրքորոշումը եւ քաղաքականությունն այս հարցում»,-հիշեցրել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը եւ վստահություն հայտնել, որ խնդիրն ի վերջո լուծում կգտնի:

Մալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելու