ԵԽԽՎ-ն մերժել է ՄԻԵԴ դատավորի համար Ադրբեջանի ներկայացրած թեկնածուներին
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ադրբեջանի դատավորի պաշտոնում բավարար չի համարել ներկայացված թեկնածուներից և ոչ մեկին: Այս մասին համապատասխան որոշումը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: «Քանի որ թեկնածուներից և ոչ մեկը բավարար որրակավորում չունի, կոմիտեն հանձնարարում է հանձնաժողովին մերժել ներկայացված ցուցակը և առաջարկել Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել թեկնածուների նոր ցուցակ»,- ասվում է որոշման մեջ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այդ նույն հանձնաժողովը հանձնաժողովը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Հարությունյանն ընտրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների փոքր առավելությամբ: