Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել Է 17-ի
ՄիջազգայինԹբիլիսիի «Մզիուրի» զբոսայգում հայտնաբերել են տղամարդու մարմին, որի ինքնությունը դեռեւս չի պարզվել: Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել Է 17-ի, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ավելի վաղ զբոսայգու տարածքում հայտնաբերվել Էր երիտասարդ աղջկա՝ Իվլիտա Ջիբուտիի մարմինը:
Ջրհեղեղի հետեւանքով զոհվել Է 17 մարդ, 9 հոգի համարվում Է անհետ կորած, կլինիկաներում գտնվում Է 7 մարդ, ընդամենը տուժել Է 266 բնակիչ:
Հունիսի լույս 14-ի գիշերը աստիկ անձրեւ Է տեղացել Թբիլիսիում, որն ուղեկցվել Է կարկուտով եւ քամով: Տարերքի մոլեգնելու հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Ջրհեղեղի հետեւանքով կենդանաբանական այգում սատկել Է կենդանիների կեսից ավելին: Ներկայում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: