ՎՏԲ-ն հայտնել Է Ռուսաստանի բանկերի դեմ Չինաստանի պատժամիջոցների մասին
ՄիջազգայինՉինաստանի բանկերի մեծ մասը հրաժարվում Է գործառնություններ կատարել Ռուսաստանի վարկային կազմակերպությունների հետ:Համապատասխան տեղեկատվությունը բովանդակում Է ՎՏԲ-ի առաջին փոխնախագահ Յուրի Սոլովյովի հոդվածում, որը հրապարակվել Է Finance Asia հանդեսում:
ՉԺՀ-ի ֆինանսական կառույցները նաեւ զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը երկրների միջեւ առեւտրի սպասարկմանը: «Մեր (Ռուսաստանի եւ Չնաստանի) հարաբերություններն առանց դժվարությունների չեն ընթանում: Գլխավոր հիմնախնդիրը Ռուսաստանի բանկերի նկատմամբ ՉԺՀ-ի՝ համագործակցության զարգացումն արգելակող հակասական դիրքորոշումն Է: Այն դրսեւորվել Է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումից հետո»,- նշել Է Սոլովյովը:
Միեւնույն ժամանակ բանկիրը գրում Է, որ ասիացի ներդրողները տեսնում են ՌԴ-ի ներուժը: Չինաստանի առեւտրի նախարարության տվյալներով՝ 2014 թվականին Ռուսաստանում ուղղակի ոչ ֆինանսական ներդրումներն ավելացել են 250 տոկոսով՝ մինչեւ 8 միլիարդ դոլար: Նաեւ չինացի սպասարկյալների կողմից հետաքրքրության պոռթկում Է դիտվում Ռուսաստանի միաձուլումների եւ կլանումների շուկայի նկատմամբ: