Պայթեցման սպառնալիքներով նամակներ են ստացվել Եվրոպայի միանգամից վեց դեսպանատներում
ՄիջազգայինՊայթեցման սպառնալիքներով անանուն նամակներ են ստացվել Եվրոպայի վեց դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց թվում են Շվեդիայում Իսպանիայի դեսպանությունը եւ Նորվեգիայում Շվեդիայի դեսպանությունը: Այդ մասին հաղորդել Է շվեդական Aftonbladet հրատարակությունը:
Հրատարակության տվյալների համաձայն՝ անհայտ առաքիչները նշում են, որ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում դրված են մեկ տոննա պայթուցիկ նյութեր: Վատ անգլերենով գրված նամակները հունիսի 16-ին ուղարկվել են Էլեկտրոնային փոստով, դրանցում քննադատվում Է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեությունը:
«Մենք ուսումնասիրում ենք սպառնալիքներ պարունակող նամակները: Այս պահին ավելի մանրամասն տեղեկատվություն չունեմ, բացի այն բանից, որ մենք արդեն համագործակցում ենք բոլոր դեսպանությունների հետ»,- հրատարակությանը հայտարարել Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում Է, որ ոստիկանության աշխատակիցները շներով զննել են Ստոկհոլմում Իսպանիայի դեսպանատունը, ստուգման արդյունքում պայթուցիկ նյութեր հայտնաբերել չի հաջողվել:
Տեղեկատվություն այն մասին, թե մյուս որ դեսպանատներն են ստացել սպառնալիքներով նամակներ, առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: