ԻՊ-ում կռվում են մինչեւ 5 հազար ռուսաստանցիներ. Հակաահաբեկչական կենտրոն
Միջազգային«Իսլամական պետություն» (ԻՊ) ջիհադիստական խմբավորման շարքերում մարտնչում են մինչեւ 5 հազար ռուսաստանցիներ: Այդ մասին այտարարել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
«Ներկայում, հատուկ ծառայությունների տվյալներով՝ ԻՊ-ում կռվում են շուրջ 2 հազար քաղաքացիներ, որոնք ունեն ՌԴ-ի անձնագրեր, ըստ որոշ փորձագիտական գնահատումների՝ նրանց թիվը մոտենում Է 5 հազարին»,- «Ինտերֆաքսին» ասել Է Նովիկովը՝ կոչ անելով ավելի հանգամանորեն կատարել հետախուզական աշխատանքը:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն անցյալ տարվա վերջին հաղորդել Էր, որ «Իսլամական պետության» շարքեր են մտել 800-ից մինչեւ մեկուկես հազար ռուսաստանցիներ:
Իսլամիստների շարքերում հավաքագրումն իրականացվում Է հիմնականում Համացանցի միջոցով:
Վերջին տարում ԻՊ-ին հազարավոր մարդիկ են միացել Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բրիտանիայից եւ Եվրոպայի այլ պետություններից: