Դոնբասում շփման գծի երկայնքով իրադրությունը բավականին ծանր Է. ԵԱՀԿ
ՄիջազգայինԴոնբասում սահամանազատման գծի երկայնքով իրադրությունը բավականին ծանր Է, այդ շրջանում գյուղերը հաճախակի ենթարկվում են գնդակոծումների: Այդ մասին ԵԱՀԿ-ի Մոնիթորինգի հատուկ պատվիրակության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը հունիսի 17-ին հայտնել Է ուկրաինական «Սեգոդնյա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա հիշեցրել Է, որ պատվիրակության մանդատով նախատեսված Է Դոնբասում նպաստել երկխոսությանը, եւ պատվիրակության ներկայացուցիչները մի քանի անգամ կարողացել են հաջողության հասնել այդ հարցում: Մասնավորապես, նրա խոսքով՝ Շիրոկինոյում եւ Տրյոխիզբենկայում դիտորդները բազմիցս ժամանակավոր հրադադար են նախաձեռնել, որպեսզի նորոգման բրիգադները կարողանան գալ ու վերականգնել վնասված ենթակառուցվածքները, նաեւ դա նպաստել Է մարդասիրական օգնության առաքմանը:
«Բայց սահմանազատման գծի երկայնքով իրադրությունը բավականին ծանր Է: Այդ շրջանում գյուղերը շատ հաճախ են գնդակոծվում, եւ մենք պլանավորում ենք այնտեղ շարունակել տվյալ նախաձեռնությունները, չԷ որ մեր առաքելությունը եզակի Է եւ երկխոսություն Է վարում հակամարտության երկու կողմերի հետ»,- ասել Է Բոչուրկիվը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: