Կորոնավիրուսը գլոբալ սպառնալիք չի ներկայացնում. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
ՄիջազգայինԿորեայի Հանրապետությունում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) հարուցած հիվանդության բռնկումը գլոբալ սպառնալիք չի ներկայացնում, այլ միայն ազդանշան Է ինֆեկցիոն հիվանդություններին հակազդելու գործում միջոցներ ձեռնարկելու համար: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակե րպությունը:
«Բռնկումն սթափվելու ազդանշան Է եւ նախազգուշացնում Է, որ չափազանց մոբիլ աշխարհում բոլոր երկրները պետք Է միշտ պատրաստ լինեն այդ եւ ինֆեկցիոն այլ լուրջ հիվանդությունների բռնկումներին»,-նշվում Է կազմակերպության հայտարարության մեջ:
Հունիսի 10-ին ԱՀԿ-ի փորձագետների եւ հարավկորեացի բժիշկների համատեղ առաքելությունը հայտնել Էր, որ կազմակերպությունն առայժմ տվյալներ չունի «մարդուց մարդու վիրուսի կայուն փոխանցման» վերաբերյալ: Այդուհանդերձ, քանի որ MERS-ը «համեմատաբար նոր հիվանդություն Է», եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը շատ չԷ, համատեղ առաքելությունը կոչ Է արել նպաստել «այդ վիրուսի բնույթն առավել լավ ըմբռնելուն», նշել են ԱՀԿ-ում:
Հունիսի 17-ին Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 20-ի, վարակվել Է 162 մարդ: Կարանտինային ռեժիմ է հանձնարարված 6,5 հազար մարդու:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը , հաղորդել է ՏԱՍՍ-ը: