ԵԱՏՀ-ն և Մոնղոլիան կնքել են համագործակցության հուշագիր
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական հանձնաժողովը հունիսի 17-ին կնքել է համագործակցության հուշագիր Մոնղոլիայի Հանրապետության հետ: Փաստաթուղթն ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և Մոնղոլիայի վարչապետ Չիմեդին Սայխանբիլեգը: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հուշագիրը միտված է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև՝ խթանելով երկկողմ առևտրային հարաբերությունները, և ձեռնարկել առևտրի զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված քայլեր: «Կողմերն ստորագրել են հուշագիր՝ ձգտելով առևտրա-տնտեսական համագործակցության նոր հեռանրակներ բացել ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Կողմերը հանձն են առել զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները մի քանի ուղղություններով: Մասնավորապես, գյուղարդյունաբերության ոլորտում նպատակն է ապահովել պարենային անվտանգությունը և բարելավել մրցունակությունը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել պայմաններ արդար մրցակցություն զարգացման համար՝ հավասարակշված առևտրի և որակյալ արտադրության նպատակով: Կողմերը համագործակցելու են տեխնիկական հարցերի կարգավորման, սանիտարահիգենիկ պայմանների երաշխավորման ոլորտներում: Հուշագրի դրույթներն իրականացնելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև: