Հոնկոնգի իշխանությունները մերժել են ընտրությունների վերաբերյալ Պեկինի առաջարկած օրենքը
ՄիջազգայինՀոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամները մերժել են Պեկինի առաջարկած Էլեկտորալ բարեփոխման պլանը, որի համաձայն Չինաստանն իրավունք Է ստանում վետո դնելու Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի թեկնածությունների վրա, տեղեկացնում Է BBC-ը:
Խորհրդի 37 անդամներից միայն 8-ն են պաշտպանել բարենորոգման նախագիծը, 28-ը դեմ են արտահայտվել: Քվեարկությունից առաջ Հոնկոնգում շուրջ երկու ամիս շարունակվում Էին բողոքի ակցիաները:
Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ Էր կիրառում, քաղաքի կենտրոնում հայտնվել Էին ցուցարարների վրանային ճամբարներ, իսկ ԶԼՄ-ներում տարածվել Էր տեղեկատվություն, թե բողոքի շարժումը ճնշելու համար ներգրավվում Է չինական բանակը: