Եվրոգոտու երկրներն Աթենքից պահանջել են կատարել պարտավորությունները
ՄիջազգայինԳերմանիայի, Բելգիայի, Լիտվայի եւ Սլովենիայի ֆինանսների նախարարները Հունաստանի կառավարությունից պահանջել են կատարել երկրի տնտեսության մեջ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունները, որոնք նա ստանձնել Է միջազգային վարկատուների հանդեպ: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle-ն:
ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Bild թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 18-ին, հայտարարել Է, որ Աթենքի կողմից ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմք կդառնա հետագա ֆինանսական աջակցության համար: Նրա խոսքով՝ ստեղծված իրադրության մեջ «գործում Է՝ օգնություն միայն պարտավորությունների կատարմանն ի պատասխան, սկզբունքը»:
Դրա հետ մեկտեղ Շոյբլեն ընդգծել Է, որ Հունաստանի տնտեսությունը փրկելու ծրագիրը հնարավոր չԷ առանց Արժույթի միջազգային հիմնադրամի մասնակցության:
Բելգիայի ֆինանսների նախարար Յոհան վան Օվերտվելդտը նշել Է, որ բարեփոխումների անցկացումը համապատասխանում Է Հունաստանի բնակչության եւ տնտեսության շահերին:
Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը հայտարարել Է, որ պայմանավորվածությունների կատարումը տնտեսության աճի հեռանկարներ Է երաշխավորում Հունաստանին:
Սլովենիայի ֆինանսների նախարար Դուշան Մրամորը Աթենքին օրինակ Է բերել իր երկիրը, որը, չնայած «ցավոտ միջոցառումներին», միավորեց տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն նախազգուշացրել Է «համաշխարհային տնտեսության համար բացասական հետեւանքներից» այն դեպքում, եթե Հունաստանի ու եվրոգոտու պետությունների միջեւ պարտային վեճն այդպես Էլ չլուծվի: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Նա հավելել Է, որ Աթենքին անհրաժեշտ Է հնարավորություն տալ կատարելու ավելի վաղ համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումները եւ դրանով իսկ վերադառնալ տնտեսության զարգացման ուղի:
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 18-ի առավոտյան եւս մեկ անգամ հավաստել Է, որ Բեռլինի նպատակը Հունաստանին եվրոգոտում պահելն Է:
Եվրոգոտու ֆինանսների նախարարները (Եվրոխումբը) հունիսի 18-19-ին Լյուքսեմբուրգում քննարկելու են Հունաստանի իրադրությունը: Նախօրյակին Հունաստանի կառավարությունն անցել Է ավելի ագրեսիվ հռետորաբանության: Մասնավորապես, երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշել Է, որ պատրաստ Է ստանձնել վարկատուների հետ գործարքից հրաժարվելու պատասխանատվությունը, եթե նրանց առաջարկություններն անընդունելի լինեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: