Ռադան քվեարկեց Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնաթողության օգտին
ՄիջազգայինԳերագույն ռադան քվեարկել Է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավարի պաշտոնից Վալենտին Նալիվայչենկոյի պաշտոնաթողության օգտին: Այդ որոշումը պաշտպանել են 248 պատգամավորներ՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:
ՈՒԱԾ-ի ղեկավարի պաշտոնից Վալենտին Նալիվայչենկոյին հեռացնելու մասին որոշման նախագիծը հունիսի 18-ին Գերագույն ռադա Էր մտցրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել այն մասին, որ Պորոշենկոն պաշտոնաթողության հարցն քննարկել Է Նալիվայչենկոյի հետ եւ նրան առաջարկել ՈՒԱԾ-ի փոխարեն գլխավորել արտաքին հետախուզական ծառայությունը:
Շաբաթվա սկզբին ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին, հաղորդել Էին, որ նախագահը պահանջներ չունի անձամբ Նալիվայչենկոյի նկատմամբ, խոսքը միայն ՈՒԱԾ-ի աշխատանքին ներկայացվող պահանջների մասին Է: Մասնավորապես, նրա խոսքով՝ Պորոշենկոն դժգոհ Է մնացել կոռուպցիայի եւ մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, ինչպես նաեւ ռեզոնանսային գործերի հետաքննության հարցերում ծառայության աշխատանքից:
Նալիվայչենկոն Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գլխավորել Է 2014 թվականի փետրվարից: