Դոնբասում հակամարտության կողմերը ծանր զենք են կիրառում. ԵԱՀԿ
ՄիջազգայինԴոնբասում հակամարտության կողմերը շարունակում են ծանր սպառազինության օգտագործումը: Այդ մասին հայտարարել Է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոչուրկիվը:
«Մեծ քանակությամբ ծանր սպառազինություն, որը, ըստ Մինսկի համաձայնությունների, պետք Է հետ քաշվեր շփման գծից, մինչ այժմ ոչ միայն տեղաշարժվում Է, այլեւ օգտագործվում»,-ասել Է նա Կիեւում կայացած ճեպազրույցի ընթացքում:
Բոչուրկիվն ընդսմին ընդգծել Է, որ հետքաշված սպառազինությունն ընդհանրապես չպետք Է օգտագործվի:
«Վերջին շաբաթների ընթացքում մեզ բազմիցս հարցնում Էին՝ կարող են արդյոք այդ ծանր սպառազինություններն օգտագործվել զորավարժությունների կամ զորահանդեսների համար: Ո՛չ, չեն կարող»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: