Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հունիսի 18-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում անձամբ է ընդունել ու լսել բնակիչներին: 

Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց բարձրացրած հարցերին ու լսելով առաջարկները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են շարունակական:
«Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը անձամբ ինձ համար մշտապես եղել է աշխատաոճ ու, համոզված եմ, որ դա ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով:

Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ շուրջ երեք տարի առաջ իմ կողմից սահմանվեց քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններ կազմակերպելու աշխատակարգը, որը վստահորեն կարող եմ ասել, որ լավ արձագանք գտավ հանրության շրջանում: Այս հարցում իմ մոտեցումը հստակ է ու միանշանակ. բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա: Եվ այսօր մեր համաքաղաքացիները գիտեն, որ մասնավորապես յուրաքանչյուր հինգշաբթի կարող են այցելել վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին ու հենց նրանց ներկայացնել իրենց հուզող հարցերը՝ համոզված լինելով, որ եթե հարցը մեր լիազորությունների շրջանակում է և օրենքի սահմաններում, ապա անպայման համապատասխան ընթացք և լուծում է ստանում»,- ընդգծել է քաղաքապետը:

Այն, որ մոտեցումն այս արդարացված է ու իսկապես արդյունավետ, փաստում է տարեցտարի ընդունելություններին մասնակից քաղաքացիների թվի ավելացումը: Ըստ այդմ, եթե 2013 թվականին շուրջ 6000 քաղաքացի է մասնակցել այդ ընդունելություններին, ապա 2014-ին՝ արդեն շուրջ 7000 քաղաքացի:

Եվ հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին 2013-ի համեմատ 2014-ին շուրջ 1000 քաղաքացի պակաս է այցելել ընդունելության, ինչն իր հերթին փաստում է, որ բնակիչներն, իրենց հուզող հարցերի պատասխանները տեղում ստանալով, քաղաքապետարանի ընդունելություններին այցելելու անհրաժեշտություն այլևս չեն ունենում:

«Սա խոսում է նաև տեղերում կազմակերպվող ամենօրյա սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, ինչը գովելի է և արժանի գնահատանքի: Ինչպես գիտեք, ժամանակ առ ժամանակ անակնկալ այցով ես էլ եմ մասնակցում այդ ընդունելություններին և անձամբ եմ լսում մեր քաղաքացիներին:

Անշուշտ, սա միակ ձևաչափը չէ մեր համաքաղաքացիների հետ անմիջական շփվելու և նրանց հուզող հարցերը լսելու: Իմ պարբերական շրջայցերի ժամանակ ևս առիթ եմ ունենում շփվել մեր համաքաղաքացիների հետ ու նշեմ, որ տարեցտարի մեր բնակիչները քաղաքային տնտեսությանը վերաբերող հրատապ լուծում ենթադրող հարցեր համեմատաբար ավելի քիչ են բարձրացնում՝ վստահեցնելով, որ վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ աշխատակազմը հենց տեղերում մշտապես անմիջական շփման մեջ է բնակիչների հետ, ու առաջացող խնդիրներին էլ արագ լուծումներ են տրվում: Ուզում եմ վստահեցնել, որ այս աշխատաոճը լինելու է մշտական, և համոզված եմ, որ այս սկզբունքով աշխատելով՝ մենք հետզհետե կլուծենք նաև բոլոր այն խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մայրաքաղաքում այսօր ընթացող լայնածավալ աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները հետզհետե ծրագրային ընթացք են ստանում և կյանքի կոչվում: Նրանք նաև նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները, ինչի համար իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին