Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


6 խնդիր, որ պետք է լուծի Ռաֆայել Բենիտեսը

Սպորտ

Ռաֆայել Բենիտեսը չկարողացավ զսպել արցունքները, երբ պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ: «Վալենսիայի», «Լիվերպուլի», «Ինտերի», «Չելսիի» ու «Նապոլիի» հետ աշխատելուց հետո նրան հրավիրեցին հաղթելու ամենահեղինակավոր մրցաշարերում, իսկ էլ ինչու՞ են գալիս Մադրիդ:

«Ռեալի» երկրպագուները մեղմ ասած լավ չընդունեցին Անչելոտիին հեռացնելու փաստը և բացասական արձագանքեցին Բենիտեսի նշանակմանը: Նոր մարզչի համար «Ռեալում» աշխատանքը գուցե ամենաբարդը լինի կարիերայում: Նա երբեք նման բարձրակարգ ակումբում չի աշխատել: Բենիտեսը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» աշխատելու փորձ ունի, սակայն դա 90-ականներին էր:  Ինչևէ, Պերեսը կարծում է, որ նոր մարզչի մադրիդյան արմատներն օգտակար կլինեն, իսկ Բենիտեսն արդեն այժմ պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա լուծել ակումբում առկա խնդիրները, օգտակար լինել, տիտղոսներ նվաճել և փոխել երկրպագուների տրամադրվածությունը: 2015-16թթ. մրաշրջանից առաջ Բենիտեսի առաջ 6 հիմնական խնդիր է դրված, որոնց մասին էլ խոսելու ենք:

Խնդիր 1. Դարպասապահի հարցը

Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո «Ռեալի» առաջին համարի հարցն ավելի վիճահարույց է դարձել: Իկեր Կասիլյասն այլևս անփոխարինելի չէ: Նրա անվստահ խաղը բացասական հետևանքներ է թողել, ինչն էլ երկրպագուների սուլոցների պատճառ է հանդիսացել կարևոր հանդիպումների ժամանակ: Բենիտեսը շատ դժվար որոշում պետք է կայացնի: Արդյո՞ք Իկերը կշարունակի մնալ հիմնական կազմում, թե՞ ավելի լավ կլինի, եթե նա հեռանա թիմից: Շատ բարդ է լինելու այս հարցին պատասխան տալը:  

Հիմա շատ են լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հայտնվել «Ռեալում», սակայն անգամ այդ դեպքում Իկերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ: Սկզբունքային չէ` առաջի՞նը կլինի Իկերը, թե՞ կմնա պահեստայինների նստարանին:  Կասիլյասը դեռ երկու տարվա պայմանագիր ունի, բայց հինգ տարի առաջվա Կասիլյասը չէ: Նա կարող է լավ փոխարինող դառնալ ու նախկինի պես կարևոր դեր ունենալ թիմում:  

Դարպասապահի հարցում ևս մեկ խնդիր կա՝ Կեյլոր Նավասը: Դեռ հայտնի չէ, թե նրա հետ ինչ կլինի: Կոստառիկացին չի ցանկանում ակումբը լքել, նպատակադրված է պայքարել հիմնական կազմում լինելու համար, իսկ թե նրանցից ով կմնա թիմում, առաջին հերթին կախված է հենց նոր մարզչից:

Խնդիր 2. Գարեթ Բեյլի խաղային դիրքը

Բեյլը չկարողացավ այն բարձրակարգ խաղը ցուցադրել, որ կար առաջին մրցաշրջանում: Կասիլյասից հետո նա երկրորդ ֆուտբոլիստն է, ում «Ռեալի» երկրպագուները սուլեցին: Առաջին շշուկներն այն մասին են, որ Բենիտեսը մտադիր է Բեյլին ձախ եզր տեղափոխել, իսկ Ռոնալդուին հարձակման կենտրոն բերել: Բենիտեսը մտադիր է Բեյլին թիմի նոր ու գլխավոր աստղը դարձնել, իսկ Ֆլորենտիո Պերեսը դժվար թե ցանկանա վաճառել այն ֆուտբոլիստին, ում համար այդքա՜ն պայքարեց 2013-ի ամռանը:

Ուելսցու անհատական գործողությունները դուր չեկան երկրպագուներին ու քննադատներին: Ուշագրավ է, որ մրցաշրջանի լավագույն խաղերը (օրինակ «Բարսելոնայի» հետ (3:1), «Լիվերպուլի» հետ (3:0) թիմը հաղթեց առանց Բեյլի օգնության, իսկ նրա մասնակցությամբ կարևորագույն խաղերում թիմը պարտվեց: 4-4-2 սխեմայի դեպքում Բեյլն աջ եզրում Իսկոյի հետ ծանր բեռ էր թիմի համար, քանի որ վերջինս ավելի լավ էր խաղում, երբ Խամեսն էր աջ եզրում: Ուելսցուն հարձակման գծում օգտագործելը ևս «Ռեալին» նվազագույնը տվեց:

Նոր մրցաշրջանում թիմի մարտավարության փոփոխությունները մեծապես կախված կլինեն Բենիտեսի որոշումներից:

Խնդիր 3. Ռոնալդուի բացարձակ լիդերությունը

Մոուրինյուն «Ռեալում» երեք տարիների ընթացքում աշխատակազմի հետ չկարողացավ լուծել հարցերը, բազմաթիվ տարաձայնություններ առաջ եկան, արդյունքում թիմը մասնատվեց, հանդերձարանում միասնականությունը պակասեց: Նրան հաջորդեց Կարլո Անչելոտին, ով կարողացավ հանգստություն բերել մադրիդյան ակումբ: Իտալացի մասնագետը վստահություն ձեռք բերեց, ինչն էլ մեծ հաղթանակի հանգեցրեց, սակայն նաև բացասական հետևանքներ եղան: Ինչպիսի՞ն կլինի Ռաֆայել Բենիտեսի ղեկավարած թիմը, դեռ բարդ է ասել: Այս մարզիչը երբեք ֆուտբոլիստների հետ շատ ջերմ հարաբերություններ չի ունեցել:

Ի տարբերություն 2013-14թթ. մրցաշրջանի՝ Ռոնալդուն այս անգամ այնքան էլ լավ չխաղաց:Բենիտեսի համար հարց է նաև Ռոնալդուի շուրջ թիմի խաղը կառուցելու նպատակային լինելը: Հնարավոր է, որ առաջին հերթին հենց Բեյլի վրա է ազդել նրա բացարձակ առաջատար լինելու հանգամանքը: Գլխավոր դերում լինելու մրցակցության հարցի կողքին նաև դաշտում նրա դիրքի հարցն է կարևոր: Հիմա շշուկներ կան այն մասին, որ Ռոնալդուն կարող է սկսել մաքուր «9» համարի դիրքում խաղալ: Ռոնալդուի հետ կապված գլխավոր հարցի լուծումը՝ նա նո՞ր դիրքում կխաղա, թե՞ ամեն ինչ նույնը կմնա, հնարավոր է վնասի Գարեթ Բեյլի խաղին:

Խնդիր 4. Հաջողություն կարևոր խաղերում

Կարլո Անչելոտիին քննադատելու գլխավոր պատճառն Իսպանիայի աաջնության կարևորագույն խաղերում չհաղթելն էր: «Բարսելոնայի», «Ատելտիկոյի» և «Վալենսիայի» պես թիմերի դեմ խաղերում «սերուցքայիններն» ընդամենը 4 միավոր վաստակեցին ու 8 գնդակ խփեցին` բաց թողնելով 13-ը: «Ատլետիկոյի» դեմ խաղում, որի ժամանակ «Ռեալը» 7-րդ անգամ անընդմեջ պարտվեց մադրիդյան դերբիում, խնդիրներ կային, որոնք անհանգստության առիթ տվեցին: Եթե Ռաֆայել Բենիտեսն ուզում է բարձունքի հասնել «Ռեալում», ապա պետք է գլխավոր հակառակորդների հետ խաղերում հաղթանակ տանի:

Խնդիր 5. Ռոտացիա

Շատերը հակված են մտածելու, որ «Ռեալի» խնդիրներում մեծ դեր ունեն նաև արդեն նախկին մարզչի՝ Անչելոտիի` ռոտացիայի հետ կապված որոշումները: Տարբեր խաղերում հնարավորինս շատ ֆուտբոլիստների արդյունավետ օգտագործումը նոր մարզչի աշխատանքի կարևոր կետերից է լինելու: Իսպանացի մասնագետն այն մարզիչներից է, ով չի փայլում ռոտացիայի օգտագործմամբ, ու հենց դրա բացակայությունն էլ պատճառ դարձավ, որ նա «Նապոլիում» զգալի հաջողություններ չունենա: Սակայն «Ռեալում» միշտ պետք է հաղթել ու այդուհանդերձ նվազագույնի հասցնել թույլ խաղերի քանակը: Անչելոտիի գլխավորությամբ անընդհատ խաղում էին Մարսելոն, Բենզեման ու Կրոսը: Վերջինս աշխարհի ակումբային առաջնության ժամանակ գանգատվեց, որ հոգնել է ու նման գրաֆիկով խաղալուն սովոր չէ, սակայն խոսակցություն կար նաև այն մասին, որ հնարավոր է՝ թիմի կազմն ակումբի նախագահն էր ընտրում:

Փոխարենը «Բարսելոնայի» մարզիչն օգտագործեց այդ փիլիսոփայությունը: Լուիս Էնրիկեին մրցաշրջանի սկզբում շատ էին քննադատում, բայց կատալոնացիներն ամեն ինչ տեղը դրեցին ցույց տված արդյունքով: Իսկ «Ռեալի» հիմնական ֆուտբոլիստներն արդեն մրցաշրջանի կեսերից հոգնել էին, հետո էլ արդեն ֆիզիկական վիճակը թույլ չտվեց 60 րոպեից ավելի բարձրակարգ խաղ ցույց տալ:

Խնդիր 6. Տրանսֆերները Պերեսի ձեռքերում են

Ֆլորենտինո Պերեսին ու նրա տրանսֆերային նախընտրությանն ամբողջ աշխարհն է ծանոթ: Նա միշտ ամենաթանկ ֆուտբոլիստներին է գնում, իսկ թե ինչպես և որտեղ օգտագործել նրանց՝ նրա խնդիրը չէ: Չի կարելի Բեյլին պահեստայինների շարքում թողնել, որովհետև նա 90 մլն արժի, ու ավելի լավ է այնտեղ Իսկոն նստի, չէ որ նա ավելի էժան է:

Հիմա Բենիտեսի մոտ գլխացավ է առաջանալու մեկնարկային կազմերն ընտրելիս, եթե իհարկե նա իր ձեռքը չվերցնի տրանսֆերների գործընթացը: Եթե Բենիտեսը չկարողանա դա անել, ապա նրա առաջ կկանգնեն թանկ ու անպետք գնումները, իսկ արդյունքի բացակայության դեպքում ամբողջ մեղքն ուսերին կծանրանա:

Իր շնորհանդեսի օրը Բենիտեսն ասաց. «Ես այստեղ եմ, որպեսզի «Ռեալի» լավագույն մարզիչը դառնամ: Ակումբն իր կառուցվածքն ունի և հնարավորություն ունի լավագույն ֆուտբոլիստներին թիմում ընդգրկելու համար»:

Եթե Բենիտեսն իսկապես ցանկանում է Մադրիդում հաջողությունների հասնել, ուրեմն անպայման պետք է կարողանա դժվարին ճանապարհ անցնել, որը, հնարավոր է, բարդագույնը լինի իր մարզչական կարիերայում:

Աղբյուր՝ Sport.times.am

Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է