Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


6 խնդիր, որ պետք է լուծի Ռաֆայել Բենիտեսը

Sport

Ռաֆայել Բենիտեսը չկարողացավ զսպել արցունքները, երբ պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ: «Վալենսիայի», «Լիվերպուլի», «Ինտերի», «Չելսիի» ու «Նապոլիի» հետ աշխատելուց հետո նրան հրավիրեցին հաղթելու ամենահեղինակավոր մրցաշարերում, իսկ էլ ինչու՞ են գալիս Մադրիդ:

«Ռեալի» երկրպագուները մեղմ ասած լավ չընդունեցին Անչելոտիին հեռացնելու փաստը և բացասական արձագանքեցին Բենիտեսի նշանակմանը: Նոր մարզչի համար «Ռեալում» աշխատանքը գուցե ամենաբարդը լինի կարիերայում: Նա երբեք նման բարձրակարգ ակումբում չի աշխատել: Բենիտեսը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» աշխատելու փորձ ունի, սակայն դա 90-ականներին էր:  Ինչևէ, Պերեսը կարծում է, որ նոր մարզչի մադրիդյան արմատներն օգտակար կլինեն, իսկ Բենիտեսն արդեն այժմ պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա լուծել ակումբում առկա խնդիրները, օգտակար լինել, տիտղոսներ նվաճել և փոխել երկրպագուների տրամադրվածությունը: 2015-16թթ. մրաշրջանից առաջ Բենիտեսի առաջ 6 հիմնական խնդիր է դրված, որոնց մասին էլ խոսելու ենք:

Խնդիր 1. Դարպասապահի հարցը

Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո «Ռեալի» առաջին համարի հարցն ավելի վիճահարույց է դարձել: Իկեր Կասիլյասն այլևս անփոխարինելի չէ: Նրա անվստահ խաղը բացասական հետևանքներ է թողել, ինչն էլ երկրպագուների սուլոցների պատճառ է հանդիսացել կարևոր հանդիպումների ժամանակ: Բենիտեսը շատ դժվար որոշում պետք է կայացնի: Արդյո՞ք Իկերը կշարունակի մնալ հիմնական կազմում, թե՞ ավելի լավ կլինի, եթե նա հեռանա թիմից: Շատ բարդ է լինելու այս հարցին պատասխան տալը:  

Հիմա շատ են լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հայտնվել «Ռեալում», սակայն անգամ այդ դեպքում Իկերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ: Սկզբունքային չէ` առաջի՞նը կլինի Իկերը, թե՞ կմնա պահեստայինների նստարանին:  Կասիլյասը դեռ երկու տարվա պայմանագիր ունի, բայց հինգ տարի առաջվա Կասիլյասը չէ: Նա կարող է լավ փոխարինող դառնալ ու նախկինի պես կարևոր դեր ունենալ թիմում:  

Դարպասապահի հարցում ևս մեկ խնդիր կա՝ Կեյլոր Նավասը: Դեռ հայտնի չէ, թե նրա հետ ինչ կլինի: Կոստառիկացին չի ցանկանում ակումբը լքել, նպատակադրված է պայքարել հիմնական կազմում լինելու համար, իսկ թե նրանցից ով կմնա թիմում, առաջին հերթին կախված է հենց նոր մարզչից:

Խնդիր 2. Գարեթ Բեյլի խաղային դիրքը

Բեյլը չկարողացավ այն բարձրակարգ խաղը ցուցադրել, որ կար առաջին մրցաշրջանում: Կասիլյասից հետո նա երկրորդ ֆուտբոլիստն է, ում «Ռեալի» երկրպագուները սուլեցին: Առաջին շշուկներն այն մասին են, որ Բենիտեսը մտադիր է Բեյլին ձախ եզր տեղափոխել, իսկ Ռոնալդուին հարձակման կենտրոն բերել: Բենիտեսը մտադիր է Բեյլին թիմի նոր ու գլխավոր աստղը դարձնել, իսկ Ֆլորենտիո Պերեսը դժվար թե ցանկանա վաճառել այն ֆուտբոլիստին, ում համար այդքա՜ն պայքարեց 2013-ի ամռանը:

Ուելսցու անհատական գործողությունները դուր չեկան երկրպագուներին ու քննադատներին: Ուշագրավ է, որ մրցաշրջանի լավագույն խաղերը (օրինակ «Բարսելոնայի» հետ (3:1), «Լիվերպուլի» հետ (3:0) թիմը հաղթեց առանց Բեյլի օգնության, իսկ նրա մասնակցությամբ կարևորագույն խաղերում թիմը պարտվեց: 4-4-2 սխեմայի դեպքում Բեյլն աջ եզրում Իսկոյի հետ ծանր բեռ էր թիմի համար, քանի որ վերջինս ավելի լավ էր խաղում, երբ Խամեսն էր աջ եզրում: Ուելսցուն հարձակման գծում օգտագործելը ևս «Ռեալին» նվազագույնը տվեց:

Նոր մրցաշրջանում թիմի մարտավարության փոփոխությունները մեծապես կախված կլինեն Բենիտեսի որոշումներից:

Խնդիր 3. Ռոնալդուի բացարձակ լիդերությունը

Մոուրինյուն «Ռեալում» երեք տարիների ընթացքում աշխատակազմի հետ չկարողացավ լուծել հարցերը, բազմաթիվ տարաձայնություններ առաջ եկան, արդյունքում թիմը մասնատվեց, հանդերձարանում միասնականությունը պակասեց: Նրան հաջորդեց Կարլո Անչելոտին, ով կարողացավ հանգստություն բերել մադրիդյան ակումբ: Իտալացի մասնագետը վստահություն ձեռք բերեց, ինչն էլ մեծ հաղթանակի հանգեցրեց, սակայն նաև բացասական հետևանքներ եղան: Ինչպիսի՞ն կլինի Ռաֆայել Բենիտեսի ղեկավարած թիմը, դեռ բարդ է ասել: Այս մարզիչը երբեք ֆուտբոլիստների հետ շատ ջերմ հարաբերություններ չի ունեցել:

Ի տարբերություն 2013-14թթ. մրցաշրջանի՝ Ռոնալդուն այս անգամ այնքան էլ լավ չխաղաց:Բենիտեսի համար հարց է նաև Ռոնալդուի շուրջ թիմի խաղը կառուցելու նպատակային լինելը: Հնարավոր է, որ առաջին հերթին հենց Բեյլի վրա է ազդել նրա բացարձակ առաջատար լինելու հանգամանքը: Գլխավոր դերում լինելու մրցակցության հարցի կողքին նաև դաշտում նրա դիրքի հարցն է կարևոր: Հիմա շշուկներ կան այն մասին, որ Ռոնալդուն կարող է սկսել մաքուր «9» համարի դիրքում խաղալ: Ռոնալդուի հետ կապված գլխավոր հարցի լուծումը՝ նա նո՞ր դիրքում կխաղա, թե՞ ամեն ինչ նույնը կմնա, հնարավոր է վնասի Գարեթ Բեյլի խաղին:

Խնդիր 4. Հաջողություն կարևոր խաղերում

Կարլո Անչելոտիին քննադատելու գլխավոր պատճառն Իսպանիայի աաջնության կարևորագույն խաղերում չհաղթելն էր: «Բարսելոնայի», «Ատելտիկոյի» և «Վալենսիայի» պես թիմերի դեմ խաղերում «սերուցքայիններն» ընդամենը 4 միավոր վաստակեցին ու 8 գնդակ խփեցին` բաց թողնելով 13-ը: «Ատլետիկոյի» դեմ խաղում, որի ժամանակ «Ռեալը» 7-րդ անգամ անընդմեջ պարտվեց մադրիդյան դերբիում, խնդիրներ կային, որոնք անհանգստության առիթ տվեցին: Եթե Ռաֆայել Բենիտեսն ուզում է բարձունքի հասնել «Ռեալում», ապա պետք է գլխավոր հակառակորդների հետ խաղերում հաղթանակ տանի:

Խնդիր 5. Ռոտացիա

Շատերը հակված են մտածելու, որ «Ռեալի» խնդիրներում մեծ դեր ունեն նաև արդեն նախկին մարզչի՝ Անչելոտիի` ռոտացիայի հետ կապված որոշումները: Տարբեր խաղերում հնարավորինս շատ ֆուտբոլիստների արդյունավետ օգտագործումը նոր մարզչի աշխատանքի կարևոր կետերից է լինելու: Իսպանացի մասնագետն այն մարզիչներից է, ով չի փայլում ռոտացիայի օգտագործմամբ, ու հենց դրա բացակայությունն էլ պատճառ դարձավ, որ նա «Նապոլիում» զգալի հաջողություններ չունենա: Սակայն «Ռեալում» միշտ պետք է հաղթել ու այդուհանդերձ նվազագույնի հասցնել թույլ խաղերի քանակը: Անչելոտիի գլխավորությամբ անընդհատ խաղում էին Մարսելոն, Բենզեման ու Կրոսը: Վերջինս աշխարհի ակումբային առաջնության ժամանակ գանգատվեց, որ հոգնել է ու նման գրաֆիկով խաղալուն սովոր չէ, սակայն խոսակցություն կար նաև այն մասին, որ հնարավոր է՝ թիմի կազմն ակումբի նախագահն էր ընտրում:

Փոխարենը «Բարսելոնայի» մարզիչն օգտագործեց այդ փիլիսոփայությունը: Լուիս Էնրիկեին մրցաշրջանի սկզբում շատ էին քննադատում, բայց կատալոնացիներն ամեն ինչ տեղը դրեցին ցույց տված արդյունքով: Իսկ «Ռեալի» հիմնական ֆուտբոլիստներն արդեն մրցաշրջանի կեսերից հոգնել էին, հետո էլ արդեն ֆիզիկական վիճակը թույլ չտվեց 60 րոպեից ավելի բարձրակարգ խաղ ցույց տալ:

Խնդիր 6. Տրանսֆերները Պերեսի ձեռքերում են

Ֆլորենտինո Պերեսին ու նրա տրանսֆերային նախընտրությանն ամբողջ աշխարհն է ծանոթ: Նա միշտ ամենաթանկ ֆուտբոլիստներին է գնում, իսկ թե ինչպես և որտեղ օգտագործել նրանց՝ նրա խնդիրը չէ: Չի կարելի Բեյլին պահեստայինների շարքում թողնել, որովհետև նա 90 մլն արժի, ու ավելի լավ է այնտեղ Իսկոն նստի, չէ որ նա ավելի էժան է:

Հիմա Բենիտեսի մոտ գլխացավ է առաջանալու մեկնարկային կազմերն ընտրելիս, եթե իհարկե նա իր ձեռքը չվերցնի տրանսֆերների գործընթացը: Եթե Բենիտեսը չկարողանա դա անել, ապա նրա առաջ կկանգնեն թանկ ու անպետք գնումները, իսկ արդյունքի բացակայության դեպքում ամբողջ մեղքն ուսերին կծանրանա:

Իր շնորհանդեսի օրը Բենիտեսն ասաց. «Ես այստեղ եմ, որպեսզի «Ռեալի» լավագույն մարզիչը դառնամ: Ակումբն իր կառուցվածքն ունի և հնարավորություն ունի լավագույն ֆուտբոլիստներին թիմում ընդգրկելու համար»:

Եթե Բենիտեսն իսկապես ցանկանում է Մադրիդում հաջողությունների հասնել, ուրեմն անպայման պետք է կարողանա դժվարին ճանապարհ անցնել, որը, հնարավոր է, բարդագույնը լինի իր մարզչական կարիերայում:

Աղբյուր՝ Sport.times.am

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference