Ցիպրասը դրական ակնկալիքներ ունի եվրոգոտու երկրների առաջիկա գագաթնաժողովից
ՄիջազգայինՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոգոտու պետությունների ղեկավարների գագաթնաժողովի հրավիրումը դրական քայլ Է համարում Աթենքի եւ վարկատուների միջեւ համաձայնության հասնելու ճանապարհին: Կարելի Է գտնել լուծում, որը Հունաստանին զարգացման ուղի կվերադարձնի եվրոյի գոտում: Այդ մասին ասված Է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայության տարած ած հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, դեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը քննարկվելու է եվրոյի գոտու պետությունների ղեկավարների մակարդակով: Եվրոգոտու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նվիրված կլինի Աթենքի համար վարկերի թեմային, հունիսի 22-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Եվրոխմբի նախագահ Երուն Դեյսելբլումը:
«Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից հրավիրված գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրելու եւ շարունակելու է Եվրոխմբի կողմից կատարված աշխատանքը»,- ասել է նա: «Գագաթնաժողովի գլխավոր նպատակը կդառնա պետությունների ղեկավարների ներգրավումը Հունաստանի շուրջ ստեղծված իրադրության քննարկմանը»,- ընդգծել է Դեյսելբլումը:
«Հունիսի 22-ին կառավարությունների ղեկավարների հանդիպումը դրական զարգացում Է համաձայնության ճանապարհին: Մենք ձգտում ենք հասնել այն բանին, որ վերջնական բանակցությունները տեղի ունենան Եվրոպայի բարձր քաղաքական մակարդակով, եւ այժմ մենք աշխատում ենք այդ գագաթնաժողովի հաջողության համար: Նրանց, ովքեր ճգնաժամ եւ սարսափների սցենար են կանխատեսում, հիասթափություն Է սպասում»,-ասված Է հայտարարության մեջ:
«Լուծումը կգտնվի Եվրամիության կանոնների եւ ժողովրդավարության հարգման հիման վրա, ինչը թույլ կտա Հունաստանին աճի վերադառնալ եվրոգոտում»,-հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: