Օլանդը կոչ Է արել ամեն ինչ անել Հունաստանի հետ համաձայնության հասնելու համար
ՄիջազգայինԱնհրաժեշտ Է հնարավոր ամեն ինչ անել նախքան եվրոգոտու երկրների արտահերթ գագաթնաժողովը Հունաստանի հետ համաձայնության հասնելու համար: Այս կարծիքը հունիսի 19-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Անհրաժեշտ Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, եւ կողմերը փոխզիջման գան եվրոպական կանոնների հիման վրա»,-հայտարարել Է նա Բրատիսլավա կատարած այցի ընթացքում:
Օլանդը նաեւ հայտնել Է, որ մտադիր Է հունական դոսյեն քննարկել ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, դեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը քննարկվելու է եվրոյի գոտու պետությունների ղեկավարների մակարդակով: Եվրոգոտու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նվիրված կլինի Աթենքի համար վարկերի թեմային, հունիսի 22-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Եվրոխմբի նախագահ Երուն Դեյսելբլումը:
«Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից հրավիրված գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրելու եւ շարունակելու է Եվրոխմբի կողմից կատարված աշխատանքը»,- ասել է նա: «Գագաթնաժողովի գլխավոր նպատակը կդառնա պետությունների ղեկավարների ներգրավումը Հունաստանի շուրջ ստեղծված իրադրության քննարկմանը»,- ընդգծել է Դեյսելբլումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: