Իրաքում 30-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել
ՄիջազգայինԻրաքում հունիսի 18-ին «Իսլամական պետության» 33 ահաբեկիչ են սպանվել պետական ուժերի հետ բախումների արդյունքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի ահաբեկիչներից 14-ը հրետանային ռմբակոծության զոհ են դարձել Բայջի քաղաքի ալ Բու Ջիրադ շրջանում: Իրաքյան ուժերն ահաբեկիչներին պատկանող տարբեր տեսակի զենքեր ու մեքենաներ են առգրավել:
Մայրաքաղաք Բաղդադի ռազմական ուժերի ղեկավար Սաադ Մաանը նշել է, որ 12 ահաբեկիչ սպանվել են Բաղդադի հյուսիսում Հուրա շրջանում:
Անվտանգության ուժերը հայտարարել են, որ ևս 7 ահաբեկիչ սպանվել են Ռամադի քաղաքի մերձակայքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:
Իրաքյան բանակը հերքել է տեղեկությունն այն մասին, որ նախօերին ԻՊ-ն իրաքյան օդանավ է խփել:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: